Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հարաբերական հանգիստ է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Նրա փոխանցմամբ, գիշերն առաջնագծում հանգիստ է եղել։
Հիշեցնենք, անցած շաբաթավերջին ադրբեջանական կողմի հրադադարի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող զոհվեց, երեքը՝ վիրավորվեց։