Իրաքի բանակին երեկ հաջողվել է ճեղքել ահաբեկիչ-զինյալների ուժերը Մոսուլի Հին քաղաք թաղամասում: Սա Մոսուլի վերջին թաղամասն էր, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Հին քաղաքն ազատագրելու գործողությունը մեկնարկել էր երեկ ավելի վաղ: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում Միացյալ Նահանգների ներկայացուցչին:
Մոսուլն ազատագրելու Իրաքի բանակի գործողությունները ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ շարունակվում են արդեն 9-րդ ամիսը։ ԻՊ զինյալները քաղաքն իրենց վերահսկողության տակ են պահում 2014 թվականի ամռանից: