Պորտուգալիայի տարածքում երեկվանից բռնկված անտառային հրդեհները 57 մարդու կյանք են խլել, տասնյակ մարդիկ վիրավոր են: Շուրջ 600 հրշեջներ են աշխատում հրդեհները մարելու համար: Պաշտոնյաների փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է աճել:
Եվրամիությունը հայտարարել է, որ հրդեհների դեմ պայքարելու համար ինքնաթիռներ կտրամադրի Լիսաբոնին:
Այսօր Պորտուգալիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանն անցնում էր 40 աստիճանից Ցելսիուսի սանդղակով: Գիշերվա ընթացքում շուրջ 60 հրդեհներ բռնկվեցին ամբողջ երկրի տարածքում: Երկրի ներքին գործերի նախարարի Խորխե Գոմեսի խոսքով, Լեիրիա նահանգում 43 մարդ այրվել է սեփական մեքենաներում, առնվազն 59-ը վնասվածքներ են ստացել: