Լևոն Արոնյանը դարձավ Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում այսօր ավարտված Norway Chess 2017 մրցաշարի հաղթող։
Գերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում հայաստանցի գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Միացյալ Նահանգները ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և հավաքելով 6 միավոր՝ 1 միավորով գերազանցեց երկրորդ տեղը գրաված՝ նույնպես ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին։
Հեղինակավոր մրցաշարում, հիշեցնենք, Արոնյանը հաղթել է աշխարհի ներկայիս չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինին ու աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, մյուս 6 հանդիպումները ավարտել ոչ-ոքի։