Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին

Յոհանես Հան, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հանդիպումից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը, ինչպես նաև տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում համագործակցելու հարցեր: