Հազարավոր մարդիկ Անկարայում բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր պատգամավոր, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Ենիս Բերբերօղլուին:
Ցույցերին զուգահեռ՝ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել է նաև 425-կիլոմետրանոց բողոքի երթ Անկարայից դեպի Ստամբուլ, որտեղ բանտում պատգամավորը պետք է կրի 25 տարվա ազատազրկման պատիժը:
Բերբերօղլուն մեղադրվում է մամուլին պետական գաղտնիքներ փոխանցելու համար:
Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունը Թուրքիայում ամենախոշոր քաղաքական կազմակերպությունն է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից հետո: