Արոնյանը՝ Norway Chess 2017-ի միանձնյա առաջատար

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2017 մրցաշարի 7-րդ տուրում երեկ Լևոն Արոնյանը առավելության է հասել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ և 5 միավորով դարձել միանձնյա առաջատար:

Հայաստանցի գրոսմայստերին մրցաշարային աղյուսակում 4․5 միավորով հաջորդում է ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, նիդերլանդացի Անիշ Գիրին և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը 4-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:

Հեղինակավոր մրցաշարում, հիշեցնենք, Լևոն Արոնյանը հաղթել է նաև աշխարհի ներկայիս չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին և նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, մյուս չորս հանդիպումները ավարտել է ոչ-ոքի:

Գերմրցաշարի ավարտին երկու տուր է մնում, որոնք կանցկացվեն այսօր և վաղը: