Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից. Բալայան

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը, հայտնել էր, որ Վորոնեժի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը։

Ըստ աղբյուրի, ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է երեք մարդ, որոնցից երկուսը` երեխա։ Փոխադրամիջոցում եղել է 39 մարդ։

Տուժածները միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել էին Բոգուչարսկիի հիվանդանոց։