Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Այցի շրջանակում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Հայաստանի նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: