Ադրբեջանի նախագահը Բաքվում մահմեդական երկրների դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Ռամադանի առիթով հրավիրված հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, ըստ որի՝ «Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերը, խախտում է միջազգային նորմերը, արհամարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:
Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի «միայն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: