Երեկ Երևանում ջրի մեջ ավտոբուս էր արգելափակվել, 16 ուղևորները տարհանվել են. ԱԻՆ

Արխիվային լուսանկար

Երեկ հորդառատ անձրևից Երևանի Մաշտոցի պողոտայում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը ջրալցվել էր, և ավտոմեքենաները, այդ թվում՝ թիվ 47 երթուղուն պատկանող ավտոբուսը, արգելափակվել էին ջրի մեջ։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարարներն ավտոբուսից տարհանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ մեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի, փրկարարների օգնությամբ։

Նախարարությունը նշում է, որ մեքենա էր արգելափակվել նաև «Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել այն: