Արոնյանը՝ Norway Chess 2017-ի առաջատար

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում անցկացվող Norway Chess 2017 մրցաշարի 6-րդ տուրում երեկ Լևոն Արոնյանը 34-րդ քայլին առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և այժմ 4 միավորով առաջին երկու տեղերն է կիսում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Հեղինակավոր մրցաշարի չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստերը հաղթել էր աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Մրցաշարում դեռ անցկացվելու է երեք տուր, այսօր հանգստյան օր է: