Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը:
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ նույն օրը կկայանան Նալբանդյանի և Միկսերի բանակցություններն ու համատեղ ասուլիսը: