Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը առաջիկա երեքշաբթի կպատասխանի Ռուսաստանի հնարավոր միջամտությունը նախագահական վերջին ընտրություններում հետաքննող Սենատի հանձնաժողովի հարցերին:
Հանձնաժողովին ուղղված նամակում Սեշնզը նշել է, որ ուզում է ցուցմունք տալ` ի պատասխան Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հայտարարությունների: Վերջինս օրեր առաջ հանձնաժողովում ակնարկել էր, թե լիովին չի վստահում Սեշնզին, հաշվի առնելով նաև նրա նախկին հանդիպումները Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: