Միացյալ Նահանգների Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփից և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիից միմյանց ուղղված մեղադրանքները հիմնավորող ապացույցներ է պահանջում:
Այս շաբաթ, ցուցմունք տալով ամերիկացի օրենսդիրների առջև, Քոմին հայտարարել էր, թե մինչև պաշտոնանկ անելը նախագահ Թրամփն իրենից հավատարմություն է պահանջել, նաև հորդորել է դադարեցնել Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ սկսված հետաքննությունը՝ Ռուսաստանի հետ վերջինիս հնարավոր կապերի գործով:
Նախագահ Թրամփը, հերքելով այդ մեղադրանքները, պնդել էր, թե կա զրույցի ձայնագրություն: Քոմին էլ իր հերթին էր նշել, թե նախագահի հետ առանձնազրույցի վերաբերյալ գրառումներ է կատարել, որոնք հետո հանձնել է ընկերոջը՝ իրաբան, պրոֆեսոր Դենիել Ռիչմանին: