Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր կառավարություն կձևավորի, որպեսզի հունիսի 19-ին սկսի «Բրեքզիթ»-ի բանակցությունները: Մեյը կոալիցիա կկազմի Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Դաունինգ Սթրիթում:
Իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին ավելի մեծ լիազորություններ տալ ահաբեկչության դեմ պայքարի համար: Մեյի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նա պլանավորում է կայունություն ապահովել Բրիտանիայում:
Մեծ Բրիտանիայում երեկ անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, որևէ կուսակցություն չստացավ խորհրդարանական մեծամասնություն: Մեյի կուսակցությունը՝ պահպանողականները խորհրդարանում կորցրեցին 12 տեղ:
Վարչապետի գլխավոր մրցակիցը՝ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը, նրան կոչ է արել հրաժարական տալ: Ի պատասխան՝ Թերեզա Մեյը հայտարարել է, թե չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: