ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները ԵՄ առաջնահերթություններից են. Սվիտալսկի

Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այս մասին այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Ըստ նախարարության, դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները: