«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից մեկ սպասելիք ունենք՝ վերջապես միջնորդները հասնեն նրան, որ Վիեննայի և Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Այսօր միայն դրա մասին է խոսքը, և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի մեջ չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում անհնարին է, իսկ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը դա հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը մենք ուղղակի պետք է տեսնենք, ժողովուրդը պետք է տեսնի, որ չեն կրակում, սադրանքներ չեն կազմակերպում, այ դա կլինի արդյունքը։ Ըստ էության Վիեննան և Սանկտ-Պետերբուրգը դա են պահանջում», - ասաց Քոչարյանը։
Երևանում մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարեց հունիսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Երևան ու Ստեփանակերտ այցելելու մասին։
Մանրամասներն՝ ավելի ուշ