Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը դատապարտել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները», - ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման համաձայն, ասել է Էդվարդ Նալբանդյանը: - «Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Այսօր առավոտյան կրակոցներ էին հնչել Իրանի խորհրդարանում և Թեհրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Ըստ իրանական լրատվամիջոցների, զինված տղամարդը Խոմեյնիի դամբարանում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ։ Մեկ այլ զինված անձ կրակոցներ է արձակել խորհրդարանի ներսում՝ վիրավորելով հսկիչին, գրում են իրանական լրատվամիջոցները։
Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։