Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

Աննա Ստեփանյան, լուսանկարը՝ «Օգնիր դպրոցիդ» նախաձեռնության կայքէջից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ։

Ստեփանյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016-ին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015-ից 2016 թվականներին դասախոսել է ԵՊՄՀ-ում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի երեկվա որոշմամբ, Գայանե Սողոմոնյանն ազատվել էր քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնից։