Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր հայտարարել է, որ ավելի քան 150 մարդ է մահացել բեռնատարի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել մայիսի 31-ին Քաբուլի թաղամասերից մեկում:
«Ավելի քան 150 անմեղ աֆղանստանցի որդիներ և դուստրեր են սպանվել և ավելի քան 300 վիրավորներ էլ հիվանդանոց են տեղափոխվել», - ասել է Ղանին Քաբուլում տեղի ունեցած բազմազգ խաղաղ համաժողովին:
Պաշտոնական աղբյուրները ավելի վաղ հայտնում էին 90 զոհի մասին:
Պայթյունի պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: