Երեկ ամերիկյան Intercept պարբերականում հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզության հաքերները փորձել են կոտրել ամերիկյան քվեարկության համակարգը նախագահական ընտրություններից առաջ:
Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այս հույժ գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեղադրանքով ձերբակալել է Ազգային անվտանգության գործակալության մի աշխատակցի:
2017 թվականի մայիսի 5-ով թվագրված փաստաթղթում, սակայն, չի հստակեցվում՝ ազդել են արդյոք հաքերների այդ գործողությունները Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա:
Հիշեցնենք, այժմ ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում՝ պարզելու Դոնալդ Թրամփի ընտրարշավի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապը: