Վաղը նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, ժողովին մասնակցելու են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված ներկայացուցիչներ: