Նալբանդյանը մեկնում է Իտալիա

Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի արտգործնախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։

ԱԳՆ հաղորդմամբ, Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվի հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, նաև տեղի կունենա հայ-իտալական գործարար համաժողով։