Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին՝ ակներևաբար մատնացույց անելով Թբիլիսիում ենթադրաբար առևանգված և Բաքվում կալանավորված լրագրող Աֆգան Մուխթարլիին։
Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրողը մայիսի 29-ին անհետացել էր, հետո հայտնվել Բաքվում՝ նախնական կալանքի բանտախցում։ Ադրբեջանի դատարանը արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:
Այս սկանդալային միջադեպը դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն Վրաստանում: Միջազգային մի շարք իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ քննադատություն հնչեցրեցին Թբիլիսիի հասցեին՝ կոչ անելով շուտափույթ հետաքննել գործը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոստացել է, որ շատ կարճ ժամկետում թափանցիկ հետաքննություն կիրականացվի, և այս գործի վերաբերյալ հանրությանը պատասխաններ կտրամադրվեն։