C-400-ի վաճառքի շուրջ թուրք-ռուսական բանակցությունները մոտենում են ավարտին

«Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզով, արխիվ

«Թուրքիային` ռուսական արտադրության C-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են», - հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` վկայակոչելով սպառազինության արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» ընկերության տարածած հայտարարությունը:

Ըստ այդմ կողմերը գրեթե ավարտել են գործարքին առնչվող տեխնիկական հարցերի քննարկումը:

«Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, սակայն, չի բացահայտել, թե ինչ վիճակում են C-400-ի գնի շուրջ Անկարայի և Մոսկվայի միջև ընթացող բանակցությունները:

Ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել միջպետական վարկ տրամադրել Թուրքիային՝ հատուկ սպառազինություն գնելու նպատակով: