Գիշերային իրադարձություններից հետո աշխարհի առաջատար պետությունների ղեկավարներն իրենց զորակցություն են հայտնում Մեծ Բրիտանիայի ժողովրդին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է․ - «Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած օժանդակություն ցուցաբերել Լոնդոնին»:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ ընդգծելով «ահաբեկչության դեմ պայքարում համաեվորապական պայքարի կարևորությունը»:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Լոնդոնում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հատուկ հայտարարություն է տարածել` համոզմունք հայտնելով, որ «եվրոպացիները համատեղ ջանքերով կկարողանան դիմակայել ահաբեկչությանը»: