Լոնդոնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել քաղաքի արևելքում գտնվող Բարքինգ թաղամասում:
Քաղաքային ոստիկանության տեղեկություններով՝ խուզարկության է ենթարկվել այն տունը, որտեղ բնակվել է անցած գիշեր Լոնդոնի կենտրոնում սպանված ահաբեկիչներից մեկը:
Վերջին տեղեկությունների համաձայն, ոստիկանական այս գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել, որոնցից առնվազն 4-ը կանայք են:
Հիշեցնենք, անցած գիշեր Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 48-ը՝ վիրավորվել։
Վիրավորների մի մասի վիճակն, ըստ բրիտանական իշխանությունների, ծանր է։