Թուրինում հրմշտոցից «Յուվենտուս»-ի մոտ հազար երկրպագու է տուժել

Տուժածները դուրս են բերվում Թուրինի Սան-Կարլո հրապարակից, 3-ը հունիսի, 2017թ․

«Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ, երեկ Չեմպիոնների լիգայի եզրաֆակիչ խաղի ընթացքում Թուրինի Սան-Կարլո հրապարակում տեղի ունեցած հրմշտոցից «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են տուժել։

Աղբյուրը նշում է, որ հրապարակում մոտ 20 հազար երկրպագու էր հավաքվել խաղին հետևելու համար։ «Ռեալ»-ի երրորդ գոլից հետո նրանք սկսել են արագ հեռանալ հրապարակից, առաջացած հրմշտոցից 1000 մարդ է տուժել։

Football Italia-ի փոխանցմամբ, 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում՝ 4-ամյա երեխայի։

Դեռևս չի հստակեցվում, թե որն է եղել հրմշտոցի առաջացման ստույգ պատճառը։ Որոշ տվյալներով՝ անհայտ անձը ամբոխի մեջ ճայթուկ է պայթեցրել, որն էլ եղել է խուճապի առաջացման պատճառը։

Հիշեցնենք, երեկ Քարդիֆֆում «Յուվենտուս»-ը 1։4 հաշվող պարտվեց «Ռեալ»-ին։