Այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը:
Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսմալիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ:
«Բիրոլի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը», - հաղորդում է Hurriyet պարբերականը` տեղեկացնելով նաև, որ նախկինում վարչապետի խորհրդականն արդեն իսկ հարցաքննվել էր 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում:
«Այդ ժամանակ, սակայն, նա վկայի կարգավիճակ ուներ», - գրում է թուրքական թերթը: