Իրանի հարավում՝ սուպերմարկետում բռնկված հրդեհի պատճառով 37 մարդ է վիրավորվել

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ հարավային Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի սուպերմարկետներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 37 մարդ վնասվածքներ է ստացել:

Մասնավորապես հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է հունիսի 3-ին վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Շիրազի հրշեջ ծառայության ղեկավար Մոհամադ Ֆարոխզադեն պետական հեռուստաընկերության հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հրդեհի պատճառ կարող էր ծառայել գազի արտահոսքը կամ սուպերմարկետում պահվող հրավտանգ ապրանքների պատահական բռնկումը:

Ֆարս նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Մոհամադ Ռեզա Ալիմանեշը ԻՐՆԱ գործակալությանը տեղեկացրել է, որ վիրավորներից 15-ը հոսպիտալացվել են, ծայրահեղ ծանր վիրավորներ չկան:

ԻՐՆԱ-ն հաղորդում է, որ պայթյունից սուպերմարկետի պատերը փլուզվել են:

Պայթյունը տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ 00:45-ին: