Երևանում ավտոբուս է կողաշրջվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսի կողաշրջման մասին: Կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենաներով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 3 երեխա և 3 մեծահասակ: