Առնվազն 36 զոհ՝ Մանիլայում խաղատան վրա հարձակման հետևանքով

Ֆիլիպիններ - Խաղատուն Մանիլայում, արխիվ

Առնվազն 36 մարդ է զոհվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Resorts World Manila հյուրանոցում գտնվող խաղատան վրա զինված հարձակման հետևանքով։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարդիկ խեղդվել են ծխից, որն առաջացել է կրակոցներին հաջորդած հրդեհի պատճառով։ Վարկածներից մեկով՝ հարձակվողին սպանել են ոստիկանները, համաձայն մյուս վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել: