Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է միջոցառման պատվավոր հյուրի կարգավիճակով ժամանած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին:
Պուտինը եռօրյա խորհրդաժողովի ընթացքում հանդիպելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Վաղը Ռուսաստանի նախագահը ելույթ կունենա համաժողովում: