Առ այս պահը հայտնի չէ, թե ովքեր են երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում իրագործել արյունալի ահաբեկչությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է առնվազն 90 և վիրավորվել ավելի քան 400 մարդ:
Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը կտրականապես հերքել է իրենց շարժման առնչությունը երեկվա պայթյունին:
Աֆղանստանի ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ենթադրում է, որ մայիսի 31-ի գործողությունը իրականացրել է «Թալիբան»-ի հետ համագործակցող «Հաքանի» ահաբեկչական ցանցը, որն աջակցություն է ստանում հարևան Պակիստանից: