Մի քանի տասնյակ ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիան են անցկացրել՝ դժգոհելով, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին ուժով Թբիլիսիից Բաքու են տեղափոխել:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարություն է տարածել, որում ասված է՝ «Վրաստանի տարածքից Մուխթարլիի անհետացումը լուրջ մարտահրավեր էր Վրաստանի պետությանն ու ինքնիշխանությանը»:
Ընդդիմադիր հայացքներով լրագրողը տիկնոջ հետ Վրաստան էր տեղափոխվել 2015 թվականին՝ հասկանալով, որ սեփական երկրում վտանգված է իր և ընտանիքի անվտանգությունը: Լրագրողն անհետացել է մայիսի 29-ից: Նրա փաստաբանն «Ազատությանը» փոխանցել էր, որ իր պաշտպանյալին առևանգել, ծեծել են քաղաքացիական հագուստով վրացերեն խոսող մարդիկ: