Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսը

Բուենոս Այրեսի Hilton հյուրանոցում բացվել են Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսի նիստերը:

Համագումարի նախագահն է արգենտինահայ ճանաչված վարակաբան Դանիել Ստամբուլյանը, ով բազմաթիվ բժշկական ծրագրեր է իրականացնում Հայաստանի կարիքավոր բնակչության համար:

Համագումարի բացման ժամանակ ընթերցվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքը:

Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասել է, որ նմանատիպ միջոցառումները փաստում են հայ ազգի գիտական և մարդկային հսկայական հնարավորությունները, և հույս է հայտնել, որ աշխարհի հայ բժիշկները կշարունակեն մասնագիտական օգնությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, ինչպես եղել է 1988-ի երկրաշարժի և Ղարաբաղյան պատերազմի տարբեր փուլերի ժամանակ:

Համաժողովին մասնակցում է 450 հայ մասնագետ աշխարհի տարբեր երկրներից: