Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքները

Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստ, մայիս, 2017թ․

Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովը չորեքշաբթի օրն ավարտեց մայիսի 30-ին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքները:

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտահերթ նիստը նախաձեռնողի՝ կառավարության ներկայացրած օրինագծերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին, Քննչական կոմիտեի մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Պետական տուրքի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց աշխատանքի ավարտի մասին, ապա փոխանցեց, թե նորից արտահերթ նիստ է հրավիրվելու, որի մասին կհաղորդվի լրացուցիչ: