Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումներով՝ Սիմոն Պապյանն իր դիմումի համաձայն ազատվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Էրիկ Գրիգորյանը:
Գրիգորյանը այս տարվա փետրվարից Հայաստանի վարչապետի օգնականն էր:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` նույնպես իր դիմումի համաձայն։
Որոշումները հրապարակված են Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ կառավարության հրաժարականից հետո Վահան Մարտիրոսյանը վերստին նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, իսկ դաշնակցական Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարարի պաշտոնակատարն է։