Իրաքի շիա մահմեդականների զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի աջակցությամբ հետ են մղել «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին Սիրիայի հետ սահմանին՝ քայլ առաջ կատարելով Իրանից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զենքի մատակարարման կարևոր ճանապարհը բացելու ուղղությամբ:
Սա առաջին քայլը կլինի ամբողջ սահմանն ազատագրելու ուղղությամբ, հայտարարել են շիաների զինված ուժերը: