Քիշնևը արտաքսում է ռուսաստանցի 5 դիվանագետի, Մոսկվան սպառնում է կոշտ արձագանքել

Ռուսաստանի և Մոլդովայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իգոր Դոդոն, Մոսկվա, 9-ը մայիսի, 2017թ․

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը խոստացել է կոշտ արձագանքել Մոլդովային՝ ռուսաստանցի 5 դիվանագետներին արտաքսելու համար: Մոլդովան նրանց «անցանկալի անձ» է հռչակել և 72 ժամ տվել՝ երկիրը լքելու համար:

Մոլդովայի արտգործնախարարությունը չի հրապարակել դիվանագետների անունները և որևէ կերպ չի բացատրել այս քայլը:

Նախարարության այս գործողությունը քննադատել է Մոլդովայի նախագահը Իգոր Դոդոնը, ով համարվում է ռուսամետ գործիչ: