Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Լամբերտո Զանիեր, արխիվ

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

ԱԳՆ հաղորդմամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։ Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, ԵԱՀԿ-ն սկսել է Հարավային Կովկասում իր վերջին՝ Երևանի գրասենյակի փակման գործընթացը։ Տարեսկզբին Ադրբեջանն էր դեմ հանդես եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը՝ խոչընդոտելով դրա բյուջեի հաստատումն ու գործնականում անհնարին դարձնելով կառույցի աշխատանքը։