Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, մայիս, 2017թ․

Հարավային Կորեան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել։ Թե ինչ տեսակի հրթիռ է դա եղել՝ դեռ պարզ չէ, ենթադրաբար՝ կրկին բալիստիկ:

Դրա հետ կապված՝ Հարավային Կորեայի նախագահը երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել։

Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զգուշացրել էր պաշտոնական Փհենյանին հրթիռների հետագա փորձարկումների վերաբերյալ և կոչ արել միջուկային զինաթափման կոնկրետ գործողությունների անցնել։

Ճապոնիան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան բացահայտ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: