Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով 126 մարդ է մահացել, 50-ից ավելին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, քանդվել են բազմաթիվ բնակավայրեր:
Բնական աղետի հետևանքով, մոտ կես միլիոն մարդ ստիպված լքել է տունը և տեղակայվել ժամանակավոր կացարանում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, բազմաթիվ մարդիկ դեռ արգելափակված են իրենց գյուղերում:
Վերջին տարիներին անձրևների ժամանակ ջրհեղեղներն ու սողանքներն այստեղ սովորական են դարձել, հայտնում է «Եվրոնյուզ» պարբերականը: