Հնդկաստանի առողջապահության նախարարությունն այսօր հաղորդել է «Զիկա» վիրուսով վարակված երեք մարդու մասին: Ըստ նախարարության, նրանցից երկուսը հղի կանայք են եղել, ովքեր վերջերս առողջ երեխաներ են ծննդաբերել:
«Բոլոր երեք հիվանդները բուժվել են, խուճապի մատնվելու կարիք չկա», - հայտարարել է առողջապահության նախարարության պաշտոնյան:
Նախարարությունը նաև հայտնել է, որ հիվանդներից ոչ մեկը երկրից դուրս չէր եկել, «Զիկա» վիրուսով նրանք վարակվել էին Հնդկաստանում:
2015 թվականին Բրազիլիայում վարակի բռնկումից հետո ևս 50 երկրում այս հիվանդության տարածման դեպքեր հայտնաբերվեցին: 2016-ի փետրվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անգամ արտակարգ իրավիճակ հայտարարվեց Կենտրոնական և Հարավային Ամերիկայում «Զիկա» վիրուսի տարածման հետ կապված: Ըստ ԱՀԿ-ի, այս վիրուսը տարածում են հատուկ տեսակի մոծակները: Վիրուսի հետևանքով հղի կանայք ծննդաբերում են արատներով երեխաների, մասնավորապես՝ բնականից շատ փոքր գլխով: