Տասնյակ զոհեր Աֆղանստանում թալիբների հարձակումների հետևանքով

Աֆղանստան - Պայթյունի վայրը Խոսթ գավառում, 27-ը մայիսի, 2017թ․

Աֆղանստանում առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել պայթյունի հետևանքով, որ իրականացրել է մահապարտը Խոսթ արևմտյան գավառում գտնվող ռազմական բազայից ոչ հեռու՝ մահմեդական օրացույցի գլխավոր տոներից մեկի՝ Ռամադանի առաջին օրը: Սպանվածների թվում են երկու երեխաներ:

Առայժմ հայտնի չէ, թե քանի խաղաղ բնակիչ կա զոհվածների թվում:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

Այսօր այդ երկրում մեկ այլ՝ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 6 ոստիկան , 8 խաղաղ բնակիչ և «Թալիբան»-ի 22 գրոհային: