Կազանում արձանագրվել է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում գրանցվել է տնտեսական աճ

«Ընթացիկ տարում Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրները միության ստեղծումից ի վեռ առաջին անգամ գրանցել են տնտեսական աճ», - այսօր Կազանում հայտատարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ միայն 2016 - 2017 թվականներին ԵԱՏՄ-ի երկրները պայմանավորվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման մասին և սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի ոլորտներում:

Կազանում այսօր կայացել են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների վարչապետների հավաքը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԵԱՏՄ վարչապետների հավաքին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է գրեթե 3 անգամ:

Թաթարստանի մայրաքաղաքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես ինովացիոն համագործակցության և միջազգային փոխադրումների իրականացման ընթացքի ապահովման վերաբերյալ: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017-ի նոյեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

ԱՊՀ հավաքի թերևս միակ ինտրիգը Մոլդովայի վարչապետի բացակայությունն է էր , նա բոյկոտել է նիստը ռուս-մոլդովական որոշ տարաձայնությունների պատճառով:

Կազանում Կարեն Կարապետյանը նաև երկկողմ հանդիպում է անցկացրել Բելառոսւի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Հայաստանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության համաձյան երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: