Վոլոդյա Ավետիսյանը ազատ արձակվեց և նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց

Վոլոդյա Ավետիսյանը կառավարության շենքի դիմաց զրուցում է լրագրողների հետ, Երևան, 25-ը մայիսի, 2017թ․

Խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը վերջին համաներմամբ այսօր ազատ արձակվեց:

Նույն օրն իսկ նա նստացույց սկսեց կառավարության շենքի դիմաց, ինչպես ինքը փոխանցեց լրագրողներին՝ պահանջով, որպեսզի Հայաստանը օրենքի երկիր դառնա:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալելուց հետո 2013 թվականի սեպտեմբերին խարդախության մեղադրանքով կալանավորվել, ապա հաջորդ տարվա ամռանը դատապարտվել էր։ Նրա պնդմամբ՝ այդպիսով իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։

Մանրամասները՝ քիչ անց