Այսօր Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանց հանդիպումը մոտավորապես կես ժամ է տևել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ արված հայտարարություններով Հռոմի Պապն ու ԱՄՆ-ի նախագահը միգրացիայի, փախստականների, գլոբալ ջերմացման հարցերում տարակարծիք էին:
Հռոմում Թրամփը հանդիպել է նաև Իտալիայի նախագահին և վարչապետին:
Միացյալ Նահանգների նախագահը Իտալիա է ժամանել Մերձավոր Արևելքից: Սաուդյան Արաբիայում և Իսրայելում նա քննարկել է երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:
Թրամփը Իտալիա կվերադառնա մայիսի 26-ին՝ մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, իսկ վաղը Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: