Հաքերները Քաթարի պետական լրատվական գործակալության կայքում կեղծիք են հրապարակել

Քաթարը հայտարարել է, որ ցանցահենները կոտրել են պետական լրատվական գործակալության կայքը և կեղծ տեղեկություններ հրապարակել:

Կեղծ հրապարակման մեջ ասվում էր, որ Քաթարը հետ է կանչել իր դեսպաններին Բահրեյնից, Եգիպտոսից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ լարվածության պատճառով:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել տարբեր երկրների պաշտոնական կայքերի վրա հաքերային հարձակումները: